Իրանն առաջարկել է ԵԱՏՄ-ի համար էներգետիկ կոնսորցիում և ներդրումների ֆոնդ ստեղծել

Իրանն առաջարկում է ԵԱՏՄ-ում համագործակցության ամրապնդման համար ստեղծել էներգետիկ կոնսորցիում և ներդրումների ֆոնդ, ասել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասազադեն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրասիայում էներգետիկ ոլորտի կոոպերացիայի ամրապնդման համար անհրաժեշտ է ստեղծել ներդրումների համատեղ ֆոնդ։ Մենք կարող ենք նաև ստեղծել համատեղ էներգետիկ կոնսորցիում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների մասնակցութամբ»,- ասել է նա Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում ունեցած ելույթում։

Ռուսական էներգետիկ շաբաթն ընթանում է Մոսկվայում, այն սկսվել է հոկտեմբերի 12-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 14-ը։