Շնորհակալություն ԵՄ-ի փլուզման համար. եվրոպացիները վրդովված են ԵՀ-ի ղեկավարի՝ Ռուսաստանի մասին խոսքերից

Թվիթերի օգտատերերին զայրացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գրառումը, որում նա հայտարարել է, որ «Ռուսաստանի պարտությունը» բավարար չի լինի աշխարհակարգը վերականգնելու համար։

Օգտատերերը կասկածի տակ են դրել նրա կոմպետենտությունը և դեմ են արտահայտվել ուկրաինական հակամարտությանը Եվրամիության միջամտությանը:

«Որքան շատ եմ Ձեզ լսում և նայում, թե ինչ եք անում, այնքան ավելի եմ վստահում Պուտինին», – նշել է ընթերցողներից մեկը։

«Իսկ ի՞նչ կասեք քաղաքականության մեջ ձեր անհաջողությունների մասին»,- հարցրել է մեկ այլ օգտատեր:

«Շնորհակալություն Եվրամիության փլուզման համար: Իսկապես, լավ աշխատանք է»,- հեգնել է մեկ ուրիշը:

«Ուրսուլա՛, Դուք վերջին մարդն եք, ով իրավունք ունի խոսել վստահության մասին՝ հաշվի առնելով, թե ինչպես եք կեղծում փաստերն ու ստում»,- նշել է մեկ այլ օգտատեր։