ԵԱՏՄ երկրների մեծ մասն անցել է գազի դիմաց ռուբլով վճարելուն. ԵԱՏՀ էներգետիկայի նախարար
ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են գազի դիմաց ռուբլով վճարման անցնելու հարցը, Ղազախստանը դեռ դիտարկում է այն, «ՌԻԱ Նովոստիի»-ն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը։
«Եվրասիական միության շրջանակում գազի փոխհաշվարկներում որոշ երկրներ պայմանավորվել են ռուսական գազի դիմաց վճարել միայն ռուբլով, դրան համաձայն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ, նրանք ցանկանում են առևտուր անել նաև ազգային արժույթով»,- նշել է Կոժոշևը։
Նա վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում առևտուրն ազգային արժույթներով կշարունակի թափ հավաքել։
«Ռուսական ռուբլին կամրանա, քանի որ կուժեղանան փոխհաշվարկներն ազգային արժույթներով այն երկրների հետ առևտրի բոլոր ուղղություններում, որոնց ռուսական հումք, գազ է մատակարարվում»,- ավելացրել է նախարարը։