ԵՄ յոթ տարվա բյուջեն սպառվել է ճգնաժամի և Ուկրաինային աջակցելու պատճառով. «Ֆայնեշլ Թայմզ»

Ուկրաինայի համար զենքի գնումներն ու էներգակիրների բարձր գները զգալիորեն սպառել են ԵՄ բյուջեն, գրում է «Ֆայնեշլ Թայմզ»-ը։

«2021-2027 թվականների համար նախատեսված բյուջեն պատրաստ չէր միաժամանակ այդքան խնդիրների լուծմանը», – հրատարակչությունը մեջբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքը։

ԵՄ-ը փորձում է շտկել բյուջեն: Ինչպես նշում է հրատարակչությունը, այս տարբերակը կպահանջի ԵՄ անդամ բոլոր երկրների միաձայն համաձայնությունը, իսկ դրա հետ կապված կարող են խնդիրներ լինել։