Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի․ Ալիև

Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ Նախնական հաշվարկներով՝ Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ ականների խնդիրը լուծելու համար Ադրբեջանից կպահանջվի գրեթե 30 տարի և 25 միլիարդ դոլար»,-ասել է նա Աստանայում ընթացող Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։

Բաքվի բռնապետի մեղադրանիքին Արցախի ՊՆ-ը պատասխանել է, որ Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են։