Վրաստանը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ. Թբիլիսիի քաղաքապետ

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը Վրաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը կատարյալ անհեթեթություն է, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Սա կատարյալ անհեթեթություն է և կապ չունի Վրաստանի հետ: Ես չգիտեմ, թե ինչու է դա պետք, գուցե երկրի ներսում փիարի համար… Այս դեպքը Վրաստանի հետ ոչ մի կապ չունի»,- Կալաձեի խոսքերն է մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանն այս գործում ներգրավված չէ։ Նրա խոսքով՝ Վրաստանի մաքսակետում կասկածելի փաստեր չեն արձանագրվել։

Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։ Բեռի տեղափոխմանը մասնակցել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Գործի շրջանակներում բերման են ենթարկվել Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ։