Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, այդ թվում պետական

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆիննախինը, Գյումրու համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Այս մասին  հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնեք՝ երեկ Արցախի հանրապետության ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որ  ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Հայտարարության մեջ նաև շեշտվել էր, որ առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։