Չինաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է ԱՄՆ-ին 5 տարում յոթ երկիր ոչնչացնելու Պենտագոնի ծրագրի մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հիշեցրել է ԱՄՆ-ին 5 տարում յոթ պետությունների կառավարությունները ոչնչացնելու Պենտագոնի ծրագրերի մասին։

Դիվանագետը «Թվիթերում» տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարկի՝ քսան տարի առաջ Պենտագոնի ռազմական ծրագրերի մասին ելույթից մի հատված։

Կադրերում երևում է 2007 թվականին Կալիֆորնիայի Համագործակցության ակումբում զինվորականի ելույթի ձայնագրությունը՝ «Առաջնորդության ժամանակը՝ հանուն պարտքի, պատվի, երկրի» թեմայով: Այնտեղ նա խոսել է, թե ինչպես է ԱՄՆ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը 2001 թվականին իրենն պատմել Պենտագոնի գաղտնի ծրագրերով՝ հինգ տարում յոթ երկրներում կառավարություններ ոչնչացնելու վերաբերյալ։ Խոսքը գնում էր Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի ու Իրանի մասին։ Միաժամանակ, ըստ Քլարկի, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հասկացել, թե որոնք կարող են լինել ռազմական գործողությունների նախադրյալները։

«Երբ միայն մուրճ ունես, ամեն ինչ մեխի նման է թվում»,- գրել է չինացի դիվանագետը՝ մեջբերելով Քլարկին։