Կայացել է Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը

Հայաստանի կառավարությունում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այս մասին տեղեկացրել են Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: