ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը, ձերբակալվածների մեջ կա ՀՀ քաղաքացի

ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ միասին պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,-ասվում է զեկույցում։

ԱԴԾ-ն նաև բացահայտել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակցի, նրանցից ութը ձերբակալվել են։

«Ներկայում քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը»,-հայտնել են ՔՀԿ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար ռումբը քողարկված է եղել ժապավենների գլանափաթեթներում։ Օդեսայից պայթուցիկներն ուղարկվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։