Նոր բացահայտումներ․ ինչ է անելու Փաշինյանն առաջիկայում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Փորձագետը անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին, որոնք ուղիղ առնչություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցողի հետ՝ ընդգծեց, որ սա ոչ թե ռուս-ուկրաինական պաատերազմ է, այլ պատերազմ քաղաքակրթությունների միջև՝ Ռուսաստան և Արևմուտք, և հետևաբար այն շարունակական բնույթ է կրելու, չի բացառվում, որ իրավիճակը ավելի թեժանա։ Փորձագետը նաև չբացառեց, որ այդ պատերազմում հնարավոր է առաջիկայում ներգրավվեն Բելառուսը, Լեհաստանը, Ռումինիան, Մոլդովան, «այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, բավականին վտանգավոր է, որովհետև դա կարող է բերել նոր պատերազմի, մեծ պատերազմի, և չի բացառվում, որ այդ պատերազմը կարող է լինել 3-րդ համաշխարհային պատերազմ», – հավելեց միջազգայնագետը։

Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց նաև Պրագայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման մանրամասներին և քառակողմ հայտարարությանը, ընդգծելով, որ տպավորություն էր, թե Հայաստանը բացարձակ ներկայացված չէ։ Նա նաև իրաատեսական համարեց «Силовики» տելեգրամ ալիքի հրապարակած փաստաթուղթը, որը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։

Վերլուծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ առկա օրակարգերը՝ միջազգայնագետն ընդգծեց, որ գոյություն ունի ոչ միայն ռուսական և արևմտյան (Բրյուսելյան) օրակարգեր, որոնց մանրամասն անդրադարձ կատարվեց, այլև առկա է նաև 3-րդ՝ ավելի քիչ քննարկվող օրակարգ՝ Թյուրքական աշխարհի առաջարկը, որն արվել է նաև Պրագայում Հունգարիայի նախագահի կողմից, ինչի համաձայն Հայաստանը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Խոսելով Փաշինյանի առաջիկա անելիքների մասին, Անդրանիկ Հովհաննիսյանը հավելեց նաև, որ արդեն իսկ որոշ աղբյուրներ հայտնում են, որ առաջիկայում՝ հոկտեմբերի 13-14 Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Աստանայում, ոտեղ միաժամանակ ներկա են լինելու Էրդողանն ու Ալիևը, և նախատեսված է եռակողմ հանդիպում։

Մանրամասները՝ տեսանյութում