Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինվորների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որ Փաշինյանը և իր թիմակիցները այցելությամբ պղծեն իրենց որդիների շիրիմները։