Այն ինչ Հանրապետականն ասում էր Թուրքիայում, նիկոլիստները նույնիսկ ԱԺ-ից են վախենում հնչեցնել (տեսանյութ)

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն ինչ Հանրապետականն ասում էր Թուրքիայում, նիկոլիստները նույնիսկ ԱԺ-ից են վախենում հնչեցնել։

2018թ. հոկտեմբեր,Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողով, Թուրքիա, Անթալիա:

Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու մի քանի տասնյակ խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ասել եմ.

«Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ հասկանա՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի»։

Նիկոլիստներ, բա խոսեք դրա մասին, եթե կարող եք։

Ինչո՞ւ եք «լցրել տակներդ»։

Դուք էիք մեծ-մեծ հպարտ ու ինքնիշխան արտաքին քաղաքականությունից խոսում, այ աշխարհաքաղաքական «տուզիկի» կարգավիճակ էլ չունեցողներ։

Մերժեցիք անգամ Թուրքիայում հայության շահերը պաշտպանող իշխանությունը, փոխարենը ստացաք Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող կապիտուլյանտների ռեժիմ»։