ՀՌՕ-ի բանակային ավիացիան հետախուզություն կիրականացնի Հայաստանի լեռներում

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 մարտական ուղղաթիռների անձնակազմերը գիշերային ժամերին տեսանելիության սարքերի միջոցով ուսումնավարժական թռիչքներ կիրականացնեն Հայաստանի լեռներում։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ը, ուսումնական միջոցառումների ընթացքում ուղղաթիռների օդաչուները կյուրացնեն հմտություններ եղանակային բարդ պայմաններում աշխատելու համար` լեռների լանջերով թռչելիս, կիրճերն անցնելիս և 1,5-ից 4 կմ բարձրության վրա լեռնանցքները հաղթահարելիս ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։

Փորձառու հրահանգիչները օդաչուների հետ լեռնային տեղանքում կողմնորոշման և գործողությունների հիմունքների վերաբերյալ գործնական պարապմունքներ կանցկացնեն: Ուսուցման առանձնահատկությունը կլինի ժամանակակից հարվածային ուղղաթիռների անձնակազմերի պատրաստումը թռիչքներին գիշերային ժամերին ՝ տեսանելիության սարքերի կիրառմամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը: