Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»․ ԵԽԽՎ նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»։ Այս մասին հայտարարել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսը։

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում, որը «այդքան բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա»:

«Ես հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին կոչ եմ անում Վեհաժողովն օգտագործել որպես հարթակ ամենաբարդ հարցերը քննարկելու համար։ Պետք է սկսել կառուցողական երկխոսություն՝ տարաձայնությունների շուրջ դիրքորոշումները մերձեցնելու համար։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ», – ասել է Քոկսը մամուլի ասուլիսում։