ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ռազմական գործողությունների, ներառյալ բնակավայրերի վրա հարձակումների հարցը

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:

ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը: