Զասը քննարկել է Հայաստանում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի եւ Ղազախստանի նախագահի օգնական, Անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ քննարկել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Կայացած հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում»,- ասել է նա։

Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Քննարկումները տեղի են ունեցել Ղազախստանում գլխավոր քարտուղարի հանդիպումների ժամանակ։