Ռուսաստանն ու Բեալառուսը պայմանավորվել են համատեղ զորախմբավորում տեղակայելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորքախումբ տեղակայելու մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը։

«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում։ Այդ ամենն ամրագրված է մեր փաստաթղթերում: Եթե սպառնալիքը հասնի ներկայիս մակարդակին, ինչպիսին հիմա է, մենք սկսում ենք օգտագործել միութենական պետություն խմբավորումը»,- ասել է Լուկաշենկոն։

Նա մանրամասնել է, որ երկու օր առաջ իր հրամանով սկսվել է զորքերի խմբավորման ստեղծումը։

Նշվում է, որ դա քննարկվել է հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման ժամանակ։