Կիևի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է․ Պուտին

Կիևի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիևի վարչակազմն իր գործողություններով փաստացի իրեն դրել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ նույն հարթակի վրա… Այս տեսակի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն պարզապես անհնար է»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով հարված է հասցվել Ուկրաինայում ենթակառուցվածքներին և շտաբներին: «Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով և Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանի համաձայն բարձր ճշգրտության, հեռահար օդային, ծովային և ցամաքային զենատեսակներով խոշոր հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական. հրամանատարության և կապի օբյեկտներին: Գրել է  «Գազետա ռու»-ն։

Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի պատասխանը Կիևի կողմից կազմակերպված շարունակվող հարձակումներին կոշտ է լինելու։

Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հրթիռ է ընկել նաև նախագահականի մերձակայքում։