«Տեղը գիտենք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ». Վահե Թորոսյանի հարազատները ՊՆ-ի մոտ են

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել:

Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին:

«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վերևի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասաց հարազատներից մեկը: Հարազատները նաև նշեցին, որ Վահեն երեք տեղից վիրավոր է։