Ակն ընդ ականը մեզ բոլորիս կկուրացնի. Իլոն Մասկը խոսելով աշխարհի ճակատագրի մասին ու հիշել է «ռուսական» առակը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտորել է մոլորակի ապագայի մասին և «Թվիթերի» իր էջում ոսկե ձկնիկի մասին առակ է տեղադրել:

Պատմությունը, որը մեկնաբանել է ամերիկացի գործարարը, պատմում է մի աղքատ գյուղացու մասին, որը կախարդական ձուկ որսալով խնդրում է հանել իր աչքը, քանի որ այն ամենը, ինչ նա խնդրում է, երկու անգամ կտրվի իր հարևանին։

«Ակն ընդ ականը մեզ բոլորիս կկուրացնի: Քանի որ այն աշխատում է ռեկուրսիայի սկզբունքով»,- գրել է Մասկը։

Կիրակի օրը ձեռներեցը նաև թվիթերում գրել էր, որ միջուկային հակամարտության վտանգը կտրուկ աճում է։