ԱՄՆ-ում ներկայացրել են նավթի արդյունահանման կրճատման պատճառով Սպիտակ տանը տիրող խուճապը

Ամերիկացի հեռուստահաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նավթի արդյունահանումը նվազեցնելու ՕՊԵԿ+-ի որոշումը խուճապի է ենթարկել Սպիտակ տանը։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 9-ին Fox News հեռուստաալիքի եթերում։

«Սպիտակ տանը մի տեսակ խուճապի ժամանակներ են սկսվել: ՕՊԵԿ+-ը ցնցել է ազատ աշխարհը արդյունահանման հանկարծակի կրճատմամբ»,- ասել է հեռուստահաղորդավարը։

Նա նաև հավելել է, որ նավթի արդյունահանման կրճատումը կնշանակի, որ ամերիկացիներն ավելի շատ գումար կծախսեն տների ջեռուցման և ավտոմեքենաների լիցքավորման վրա։

Քիլմիդը նաև կասկած է հայտնել, թե ԱՄՆ-ը այս իրավիճակից դուրս գալու իրական ծրագիր ունի։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է գնացել իր իսկ խոստումներին և որոշել է օգնություն խնդրել Իրանից և Վենեսուելայից՝ հորատելու և նավթի վարձակալության նոր պայմանագրեր կնքելու փոխարեն։ Այս կապակցությամբ հաղորդավարը հիշեցրել է Դոնալդ Թրամփի կառավարման շրջանը, երբ ԱՄՆ-ը օրական արդյունահանում էր աննախադեպ՝ 10 մլն բարել նավթ։