Հյուսիսային հոսք 2-ի պայթյունի վայրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է նկատվել. Reuters

«Հյուսիսային հոսք 2» գազատարի պայթյունից մի քանի ժամ անց ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռել վթարային վայրի վրայով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեխնիկայի տեղաշարժի տվյալները։

Նշվում է, որ P-8A Poseidon ինքնաթիռը օդ է բարձրացել Իսլանդիայից և գազատարի պայթյունի պահին գտնվել է Հյուսիսային ծովի վրա՝ մինչ այդ երկու շրջան կատարելով Լեհաստանի վրայով։ Ավելի ուշ նա մեկնել է Բալթիկ՝ «Հյուսիսային հոսք 2»-ի գտնվելու շրջան։

ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ թռիչքը կապված չի եղել արտակարգ իրավիճակի հետ։ Միաժամանակ թռիչքի տվյալները ուսումնասիրած վերլուծաբանները պնդում են, որ հետախուզական ինքնաթիռը պայթյունի վայրին մոտեցել է 24 և 4 կիլոմետր։

Ըստ Flightradar24 ռեսուրսի՝ սեպտեմբերին ամերիկյան ռազմական ուղղաթիռները պարբերաբար թռչում էին Հյուսիսային հոսքի արտահոսքի տարածքում՝ Բորնհոլմ կղզուց ոչ հեռու՝ ժամերով պտտվելով գազատարների վրայով։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։