Ստացվում է ինչ․ կարելի էր երկիրը քանդողներին սատարել, օգտվել իշխանության բարեհաճությունից, իսկ հետո երբ էլ տարբերակ չկա, նախկին նախագահներին հիշել

Աչքովս ընկավ, որ Սամվել Բաբայանը նախկին նախագահներին հրավերներ է անում, համախմբման կոչեր է անում, կոնսոլիդացիայից է խոսում, խոսում է նաև Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից:

Ու դա այսօր անում է մի մարդ, ով պետք է հրաշալի հասկանար 2018թ վտանգը և այս տարիներին ոչ թե լծվեր նիկոլական իշխանության գովերգումներով ու սատարումներով, այլ նկատեր Արցախում փորձառու գեներալների հեռացումը, Արցախի հերոսների նկատմամբ հետապնդումները, նրանց պախարակումն ու հեղինակազրկելու փորձերը:

Սամվել Բաբայանը լինելով Արցախի բանակի նախկին հրամանատար՝ մի՞թե չէր հասկանում ելակ-տռուսիկ-մայկա քարոզարշավի վտանգավորությունը, իբր 80-ականների զենքերի մասին հեքիաթները, Ստեփանակետի օդը 2016-ի համեմատ ավելի պաշտպանված լինելու մասին լոլոները, կներեք, բայց ես չեմ կարող հավատալ նրա անկեղծությանը:

Ստացվում է ինչ․ կարելի էր երկիրը քանդողներին սատարել, օգտվել իշխանության բարեհաճությունից, իսկ հետո երբ էլ տարբերակ չկա,  նախկին նախագահներին հիշել ու հրավիրել միջոցառման ու իբր համախմբման իլյուզիա ստեղծել հա՞:

«Ռուբիկոնը», կարծում եմ, վաղուց անցած է, նման մարդկանց հրավերները չեն կարող լինել անկեղծ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից