Ռուսաստանը և Ուկրաինան մեկնաբանել են Պուտինի և Զելենսկու մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը մեկնաբանել են Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին երկրների մասնակցության մասին հաղորդագրությունը։

ԱՄԷ-ում Ինդոնեզիայի դեսպան Հուսին Բաղըշը The National-ի էմիրաթական պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ Պուտինն ու Զելենսկին պայմանավորվել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին։

«Ռուսաստանը կմասնակցի, բայց ձևաչափը դեռ որոշված ​​չէ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

«Ոչ, վերջնական որոշումը դեռ կայացված չէ», – Նիկիֆորովի խոսքերը մեջբերել է ուկրաինական Strana.ua առցանց պարբերականը։