ԱՊՀ երկրների հետ ազգային արժույթների անցնելը կուժեղացնի ինքնիշխանությունը․ Վլադիմիր Պուտին

ԱՊՀ երկրների հետ ազգային արժույթների անցնելը կուժեղացնի ինքնիշխանությունը և կխորացնի ինտեգրումը։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վստահ եմ, որ նման դրական միտումները (Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառության աճը) կզարգանան փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի եռանդուն անցման արդյունքում։ Ըստ էության, մենք դա անում ենք երկար տարիներ, և դա որևէ կերպ կապված չէ որևէ քաղաքական իրավիճակի հետ։ Դա կօգնի ամրապնդել մեր պետությունների ֆինանսական ինքնիշխանությունը, զարգացնել  ներքին շուկաները և խորացնել տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը»,-ասել է Պուտինը։