Բայդենը հայտարարել է, որ աշխարհին սպառնում է միջուկային «Արմագեդոն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհը բախվել է միջուկային աղետի վտանգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք չենք բախվել (միջուկային) Արմագեդոնի՝ Քենեդու ժամանակներից և 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Դեմոկրատական ​​կուսակցության միջոցառման ժամանակ:

Ջո Բայդենի կարծիքով՝ այս իրավիճակի մեղավորը Ռուսաստանն է։ Վլադիմիր Պուտինը չի կատակում, երբ սպառնում է միջուկային զենք կիրառել,  հավելել է նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքը հատել է իր հակառուսական քաղաքականության բոլոր սահմանները՝ ընդհուպ մինչև միջուկային շանտաժի կիրառում։ «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու ուղղությունը կարող է շրջվել  դեպի իրենց»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։