Կկայանա Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պրահայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նա նաև ասել է, որ կհանդիպեն նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հատուկ նշանակված ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդեր Քըլըչը։ Հաջորդ քայլերը, ըստ Էրդողանի, կախված կլինեն այդ հանդիպումներից։