Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները

2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս իրավաբան և ակտիվիստ Ալես Բյալյացկին, դատարանի որոշմամբ լուծարված ռուսական «Հուշահամալիր» կենտրոնին և Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնին։

Նշվում է, որ հաղթողները Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում «մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղ գոյակցության ակնառու պաշտպաններն են»։ Մրցանակի դափնեկիրները կյանքի են կոչել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի ժողովուրդների միջև «խաղաղության և եղբայրության գաղափարը»։