Ադրբեջանի ՄԻՊ-ը հրաժարվում է քննարկել հայ գերիների իրավունքների հարցը․ ՀՀ ՄԻՊ

Մենք երբեք չենք դադարել աշխատել մեր 33 տղաներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Տղաներին այցելում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, այլ միջնորդներից փորձում ենք հավելյալ տեղեկություն ճշտել։ Փորձում եմ տեղեկություն ստանալ նաև ադրբեջանական կոլեգիայից, որը պետք է լինի ապաքաղաքական և հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց երբեք կապի մեջ չի մտնում։ Ես կոլեգիային գրել եմ  սեպտեմբերի սկզբին, ինչպես նաև սեպտեմբերի 13-ին, և խնդրեցի կարճ զրույց անցկացնել, բայց՝ ապարդյուն։ Սեպտեմբերյան իրադարձությունները չեն փոխել մեր առաջնահերթությունները, բոլոր տղաները հավասարապես մեր ուշադրության կենտրոնում են»,-նկատեց Պաշտպանը։