Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է

Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:

«Սա առաջին հանդիպումն էր Թուրքիայի և Հայաստանի միջև առաջնորդների մակարդակով 13 տարի անց»,–նշում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի ևԹուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: