Կքննարկենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը․ Միշել

Այսօր Պրահայում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Այսօր ցերեկը Էմանուել Մակրոնի հետ մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի քննարկենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,- հավելել է նա: