Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը

Պրահայում մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ վարչապետն ավելի վաղ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Պրահայում հոկտեմբերի 6-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։