ԲԴԽ անդամներ ընտրվեցին Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը

ԱԺ-ը հոկտեմբերի 6-ին հրապարակեց Բարձրագույն դատական ​​խորհրդի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Թափուր պաշտոնների համար երկու թեկնածու կար՝ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը։ Այդ թեկնածուներին առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են ՔՊ-ականների միաձայն աջակցությունը՝ նրանց օգտին քվեարկել է 67 խորհրդարանական։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, գաղտնի քվեարկությանը, ինչպես և քննարկումներին չի մասնակցել։ Այն շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը. Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկու թեկնածուներն էլ երդում տվեցին։