Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանին դուր չեն գալիս ինչ-որ աշխարհաքաղաքական և այլ խաղեր այս բնույթի հումանիտար խնդիրների շուրջ։ Մոսկվան հետև ողականորեն կոչ է անում Բաքվին և Երևանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել ձերբակալվածներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձև ով, ասել է Զախարովան։

Նա նաև  նշել է, որ 2020-ի աշնանը զինված դիմակայության ավարտից հետո Ռուսաստանի անմիջական աջակցությամբ վերադարձվել է ընդհանուր 147 պահվող անձ, 128-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։