Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ․ antifake.am

2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։  «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց.

Այսպես, AntiFake.am–ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայումս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։ Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում