Միակ ելքը կապիտուլյանտի քաղաքական մահն է (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերով անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթին․

«❗«Հավաստի աղբյուր» կեղծանվամբ ընտանեկան թերթում ստեղծագործող Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ԱԺ ամբիոնից թափեց իր մանիպուլյատիվ, կեղտոտ, գռեհիկ ստերն ու մաղձը:

❗Նիկոլը հերթական անգամ փորձեց ժողովրդի միամիտ հատվածի մոտ ստեղծել տպավորություն ՝ «վաղուց սաղ ծախված էր, սաղ տրված էր»:

❗Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից աքլորանում էր, թե իր նախկին «վայրահաչոցներին» արձագանք չի եղել, իսկ իրականում, չի եղել գեթ մեկ ելույթ, որ անձամբ ես՝ հերձած չլինեմ:

❗Հայհոյանքներին չպատասխանող Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ բառից հիստերիայի մեջ է ընկնում:

❗Նիոլը շարունակաբար փորձում է Ալիևի վրայից մաքրել մեր տղաների արյունը, իսկ իր ճակատից՝  դավաճանի խարանը:

❗«Խաղաղության դարաշրջան» անվան տակ Նիկոլը փորձում է ավարտել Արցախի հանձնման գործընթացը՝ սկսելով Հայաստանը հանձնելու պրոցեսը:

❗Նիկոլը պարբերաբար ստեր է շաղ տալիս, բացահայտվելուց հետո ծեծված շան պես քաշվում է անկյուն, հետո նորից սկսում:

❗Նա այսօր կրկին փորձեց շահարկել 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագիրը, հետո ՝ Մադրիդյան սկզբունքները, ասելով, թե 99-ից Արցախը «նախկինները» ճանաչել են Ադրբեջանի մաս:

❗Մադրիդյան սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ենթադրում էին Արցախյան հարցի կարգավորման միասնական 3 հիմնասյուների վրա խարսխված համակարգ ՝ տարածքային ամբողջականություն,  ժողովրդի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:

❗Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, որպեսզի այդ սկզբունքներով ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի:

❗2008-ին ստորագրվեց  (Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև) Մայնդորֆյան հռչակագիրը, հաստատելով, որ Մադրիդյան սկզբունքները հիմք էին ծառայելու ԼՂ խնդրի բանակցային գործընթացի զարգացման համար:

❗2009-ին երեք համանախագահ պետություններն իրենց «ջոջերով» ստորագրեցին փաստաթուղթ, որը կոչվեց ՝ «հիմնարար սկզբունքներ»:

❗Այս փաստաթուղթը ներառել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է կյանքի կոչվեր իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով՝ ԼՂ-ում:

❗Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ինքն է հայտարարել, որ Կազանյան փաստաթուղթը  հայկական կողմի համար լավագույն փաստաթուղթն է, 2020-ի կապանյան ասուլիսում Նիկոլն ինքն է խոստովանում հեգնանքով, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը:

(Մանրամասները ՝ այստեղ)

❗Եթե Սերժ Սարգսյանի թողած «գյոզալ» ժառանգությունը, որը մսխեցիր, կապիտուլյացիա է, սրիկա՛,  քո ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի՞նչ է, հայ ժողովրդի գլխին եկող քաղաքական կամասուտրայի երկրորդ հատո՞րը:

❗Երբ դոկտոր-պրոֆեսորը լսում է «քուչի սնխչու» ելույթը, որը հիվանդանոցի գլխավոր բժիշկն է և որի օրոք հիվանդները մահանում են, իսկ նա ասում է ՝ նախկիններն են մեղավոր, չի կրող չհայհոյել:

❗Եթե դա անեին ձեր բարեկամի նկատմամբ, ի՞նչ կանեիք, մի՞թե երկիրը նույն ընտանիքը չէ:

❗Նիկոլը փորձում է թաքնվել Հայաստանի Անկախության Հռչակագրի ետևում:

❗90-ին ընդունված հռչակագիրը այդ թվականի քաղաքական իրողությունների և համընդհանուր ազգային իղձերի արտահայտումն էր:

❗Արցախը Հայաստան է, բայց Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ. դրանք տարբեր բաներ են:

❗Երբ երկրի վարչապետ կոչվածը հայտարարեց ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», առիթ տվեց Ալիևին հայտարարելու, որ դիվանագիտական ջանքերը սին են և բանակցային գործընթացը փակուղու մեջ է:

❗Նիկոլը դիտավորյալ քանդել է բոլոր բանակցային հիմքերը, հայկական դիվանագիտության բոլոր խրամատները ՝ հնարավորություն տալով Ադրբեջանին պատերազմ սկսելուց հետո միջազգային հանրության աչքին արդար ու մաքուր երևալ:

❗Բոլորը գիտեին, որ Մերձավոր Արևելքից վարձկաններ էին բերվել, որ Թուրքիան Ադրբեջանի հետևում կանգնած է, որ դպրոցներ են գնդակոծվում, որ ֆոսֆորային զենք է օգտագործվում, բայց աշխարհը լռեց, նախևառաջ որովհետև բանակցային գործընթացով խնդիրը կարգավորելու բոլոր հնարավորություններն ու ջանքերը Նիկոլը հորթի հրճվանքով քանդել էր:

❗Սրիկան ասում է, որ Մադրիդյան սկզբունքները վատն են, իսկ ինքն ամեն ինչ արել է, որ դրանից հրաժարվի:

❗Ապացուցում եմ, որ Նիկոլը հայ ժողովրդին դրել է ժեխի տեղ, էշի տեղ, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքները այն մասին էին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, 2018,2019,2021-ին  ինչի՞ է Նիկոլը Կառավարության ծրագրում ներառել այդ սկզբունքները:

❗2018-2020 թվական Նիկոլի բոլոր «ֆիրմա» միջազգային ելույթներում նշված է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այն սկզբունքների հիման վրա, ընդդեմ որի Նիկոլը իբրև պայքարում է:

❗Նիկոլը մեղադրում է նախկիններին արցախյան առաջին հանրաքվեն արժեզրկելու մեջ:

❗Արցախի Հանրապետությունը ձևավորվել է իր առաջին հանրաքվեով, երբ դուրս է եկել Ադրբեջանի կազմից:

❗Առաջին հանրաքվեի շնորհիվ Արցախը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի սուբյեկտ, կարողացավ ձևավորել կառավարման լեգիտիմ համակարգ:

❗Առաջին հանրաքվեն, սակայն, միջազգայնորեն ճանաչված չէր:

❗Եթե առաջին հանրաքվեն լուծել էր Արցախի խնդիրը, 30 տարվա բանակցություններն ինչի՞ մասին էին:

❗Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր, ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ պետք է ստեղծվեր քաղաքական և իրավական միջավայր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և իրացման համար:

❗Նիկոլը ակնհայտորեն ծաղրում է բոլորին:

❗Միակ ելքը կապիտուլյանտի քաղաքական մահն է, հակառակ դեպքում սատանեական գործելակերպով Հայաստանը կծախեն թուրքերի և ադրբեջանցիների վրա:

❗Սիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակեք մեր սերունդներին այնպես, որ ոչ-ոք այլևս Նիկոլ չդառնա, հայ ժողովրդի արգանդը Նիկոլ չծնի:

❗Սիրելի՛ մայրեր, սիրեք ձեր երեխաներին փոքր տարիքից, եթե չեք սիրում, նրանք սիրված չլինելու վրեժը լուծում են մի ամբողջ ժողովրդից»:

Մանրամասները՝ տեսանյութում