Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է. «Հրապարակ»

Մենք գրել էինք, որ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Սակայն, որոշ ժամանակ անց, մամուլում լուր տարածվեց, որ որդին հոր ինքնասպանությունից ժամեր անց զանգահարել է տուն և ողջ է։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ որդին՝ Մխիթար Մարտիրոսյանը, նախ վիրավորված է եղել, ապա զոհվել:
Մարմինը գտնվել է Մարտունի քաղաքի դիահերձարանում և նույնականացվել է: