Ալիևն ասել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերն իրենց քաղաքացիներն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Ակնայի շրջանում անդրադարձել է արցախահայության հարցին, գրում է haqqin.az-ը:

«Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք միջազգային որևէ կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես ենք կարգավորելու նրանց կյանքը»,-հայտնել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի քաղաքաշինության ազգային համաժողովում: