Միկրոավտոբուսային հ. 5 երթուղին կսպասարկվի նաև համայնքային «ԳԱԶել- Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով

Միկրոավտոբուսային համար 5 երթուղին եղած «ԳԱԶել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով: Այս մասին հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։