Փաշինյանը փակ հանդիպում է ունենում ՔՊ-ականների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանից հետո, հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։

NEWS.am-ի տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6–ին, մեկնելու է Պրահա և մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսված է քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի  նախագահի միջև։ Հանդիպում է նախատեսված նաև Թուրքիայի նախագահի հետ։