Գերմանիայում կոչ են արել դադարեցնել Կիևին աջակցելը՝ ԱՄՆ-ի խամաճիկ Զելենսկու պատճառով

Գերմանական Die Welt-ի ընթերցողները դատապարտել են Վլադիմիր Զելենսկուն՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հրաժարվելու համար։

Զելենսկին ավելի վաղ հաստատել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։

Օգտատերերը Զելենսկուն մեղադրել են հակամարտության իրական կարգավորմանը չձգտելու ցանկության մեջ և կոչ են արել չաջակցել Ուկրաինային։

«Բանակցելուց հրաժարվելուն պետք է լինի միայն մեկ պատասխան՝ անհապաղ դադարեցնել ցանկացած օգնություն Ուկրաինային։ Եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, նրանք պետք է սկսեն խոսել», – օգտատերերից մեկի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Զելենսկին անում է այն, ինչ հրամայում է Վաշինգտոնը: ԱՄՆ ռազմական նպատակները դիվանագիտությունը կամ բանակցությունները չեն, այլ իշխանափոխությունը Ռուսաստանում»,- նշել է մեկ այլ օգտատեր:

«Բոլորը գիտեն, որ հոդվածի վերնագրի վերջնական տարբերակը պետք է այսպիսի տեսք ունենա. «Միացյալ Նահանգները խամաճիկ Զելենսկու միջոցով հրաժարվում է բանակցել Ռուսաստանի հետ»,- հեգնել է օգտատերերից մեկը։