Մտադիր չեմ միջազգային որեւէ կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «մտադիր չէ որևէ միջազգային կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչները մեր քաղաքացիներն են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային քաղաքաշինական համաժողովում, որը տեղի էր ունենում Ակնայում (Աղդամում)։

Նա ավելացրել է, որ «Բաքուն չի քննարկի որևէ միջազգային կենտրոնի հետ, թե ինչպես դասավորի նրանց (Ղարաբաղի հայերի) կյանքը», քանի որ «ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։