Հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, շահարկումներ են. ՌԴ դեսպան (տեսանյութ)

«Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ։ Միանգամայն պաշտոնապես և հաստատապես հայտարարում եմ»,- հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, առանց առանցքների, տարածաշրջան, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,- ընդգծեց դեսպանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, ապա դեսպանը հիշեցրեց, որ որոշակի մեկնաբանություն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ կարող եմ ավելացնել դրան», – հռետորական հարց ուղղեց Կոպիրկինը:

Մանրամասները՝ տեսանյութում