Անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետև Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետևաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետև դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հոկտեմբերի 5–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում ներկայացված Ադրբեջանի պահանջներին։

Գեղամ Մանուկյանը նշեց նաև, որ իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը։

«Եթե ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին և չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերին, և մնացյալ բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություն էր արտահայտել, ապա իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում խորհրդարանը։ Քաղաքական մեծամասնությունը անգործության է մատնված Ազգային ժողովում։ Երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել, իշխող խմբակցությունը գոնե ձևի համար քննարկում չի ծավալում, սա սնանկություն, ճգնաժամ է խորհրդարանում»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում