Նիկոլն այս ի՞նչ է մատնել, թե՞ բառերի իմաստային տարբերությունը չի գիտակցում…

«Ադրբեջանի նոր հարձակման հետեւանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի». սա թարգմանաբար մեջբերումն է պետական դավաճանության մեջ մեղադրվող, Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի ս. թ. սեպտեմբերի 28-ի թվիթերյան գրառումից` կատարված անգլերենով, որում Նիկոլը հավելել է` «Կանգնիր հայկական ժողովրդավարության կողքին»:

Նախ, թքել եմ Հայաստանի ոստիկանական բռնապետության գոյություն չունեցող, կեղծ, հիմնականում ԼԳԲՏ-ներին ու ուրիշ այլասերվածներին, սորոսականներին ու մյուս լիբերալներին ծառայող, նրանց կողմից հայության դեմ որպես գործիք օգտագործվող այդ ազգակործան ժողովրդավարության վրա: Կգա մի օր այդ ժողովրդավարության քոքը տալու ու դրա ետևում կանգնածներին խստորեն պատժելու ժամանակը: Ադրբեջանը Նիկոլի նշած ժողովրդավարության վրա չի հարձակվել, այլ Հայաստանի և շփման գծում իր զինված ուժերի դեմ կանգնած մեր զինվորների:

Նմանապես կեղծիք է, թե կատարվածը հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության վրա, քանի որ սկզբունքորեն հնարավոր չէ չեղած բանի վրա հարձակվել: Առիթ ունեցել եմ գրելու, որ Հայաստանի անկախությունը նույնպես կեղծիք է, Հայաստանն այսօր ավելի կախյալ է, քան ԽՍՀՄ օրոք: Եթե այն ժամանակ կախված էր միայն Մոսկվայից, ապա այժմ և՛ Մոսկվայից, և՛ Վաշինգտոնից, և՛ Բրյուսելից, և՛ Բաքվից, և՛ Անկարայից, որոնց քաղաքականության իրագործողն է Նիկոլն իր հանցախմբի հետ միասին: Դրա համար ես սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնը չեմ շնորհավորել ու չեմ շնորհավորելու, կեղծիքն ի՞նչ շնորհավորեմ… Եթե ոմանք սա դեռ չեն գիտակցում, ուզում են հայրենասեր երևալ կամ Ռուսաստանին ինչ-որ բան հասկացնել, իրենց խնդիրն է…

Ինքնիշխանությունն էլ է կեղծիք. Հայաստանի մի մասը` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից, Նիկոլի, նրա թիմի, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի», ԶՈւ գլխավոր շտաբի հանցավոր անգործության հետևանքով 2021թ. մայիսից թշնամու տիրապետության տակ է: Ավելին` Հայաստանը Նիկոլի ու նրա հանցախմբի վարած քաղաքականությամբ մի շարք առումներով ոչ թե ինքն իր, այլ Ալիևի և Էրդողանի կամ Բաքվի և Անկարայի իշխանության տակ է: Բայց քանի որ Նիկոլը Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսն է ու սովոր է ստերով կերակրել իր «ժողջան»-ին, «նիկոլջան»-ին, զոմբիներին ու բոլոր նրանց, ում դեռ հնարավոր է ստերով կերակրել, հայտարարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ կատարված հարձակման մասին:

Սակայն ուշագրավը նրա հայտարարության մեջ ոչ այնքան վերը շարադրվածն է կամ այն, որ վերոնշյալ հայտարարության հեղինակը դրանից քիչ առաջ թշնամու հետ խաղաղության դարաշրջանից բարբաջող ու շատ մոտ ապագայում դարձյալ Ալիևի և Էրդողանի գիրկը նետվելու պատրաստ, առնվազն քաղաքականության մեջ անբարոյական Նիկոլն (ի վերջո, հասարակության մի մասը գիտակցում է նրա ստերը, դեմագոգիան, ճանաչում է նրան), այլ Նիկոլի հայտարարության այն մասը, որ «Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»:

Ընդգծում ենք` ներխուժումը (անգլերենում` invasion): Սա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից սկսած, ոչ թե պարզապես հարձակվել, ականանետերից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կրակել ու մեզանից երեք զոհ են խլել, այլև ներխուժել են Հայաստանի տարածք, ինչը, սակայն, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» իր հաղորդագրություններում թաքցրել է: Կամ էլ մնում է եզրակացնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բառերի իմաստային տարբերությունը չի գիտակցում… Այս բացատրությունն էլ լիովին հնարավոր է, քանի որ խոսքը մի թերուսի, թերուսից բացի, անպատասխանատուի մասին է, որի զարգացածության մակարդակը հասարակության կիրթ, գրագետ հատվածին նոր չէ, որ հայտնի է:

Վերջերս Էրատո թագուհու և «Էրատո» ջոկատի վերաբերյալ կատարած ֆեյսբուքյան խայտառակ ու մանիպուլյացիոն գրառումից  առավել բացահայտվեց նաև նրա կնոջ` Աննա Հակոբյանի ամոթալի մակարդակը, որը չնայած Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ ընդունվելուն (պարզ է, թե ինչպես է սովորել, պարզ չէ, թե ինչպես է ավարտել…), նույնիսկ լրագրող ու «Հայկական ժամանակ» (ոմանց կարծիքով` «Թուրքական ժամանակ») օրաթերթի գլխավոր խմբագիր լինելուն, չգիտե, որ մեր թվարկությունից առաջ դարերը հակառակ, այսինքն` ոչ թե աճող, այլ նվազող հաջորդականությամբ են թվարկվում (օրինակ` ոչ թե 5-8-րդ դարերի, այլ 8-5-րդ դարերի): Չգիտե նաև, որ Էրատո թագուհին մ. թ. ա. ոչ 5-8-րդ (ինչպես ինքն է գրել), ոչ էլ 8-5-րդ դարերում չի թագավորել ու սկզբունքորեն չէր կարող 300-400 տարի թագավորել:

Ճիշտ է, հետո երբ մեծ պարսավանքի է արժանացել, Աննան իր ֆեյսբուքյան գրառումը խմբագրել, փոխել է, գրել է` «Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված Առաջին դարասկզբի Հայոց թագուհի Էրատոյի անունով, բայց մի շարք ԶԼՄ-ների հրապարակումներում (օրինակ` https://news.am/arm/news/722987.html?fbclid=IwAR0U63fXdv8u9CBH1L-vbFbbfLLa40iDL6gSNAJkrj4RI9GKpxtv0yPQHx4 ) պահպանվել է գրառման սկզբնական տարբերակը. «Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով» (ընդգծումները` մերը):

Ի դեպ, Աննան «թագուհի» բառի փոխարեն, գրել է թացուհի ու երևի չի սխալվել… Երևի չի սխալվել նաև, որ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում իր չգիտես որտեղ և ինչպես կռված կամ չկռված կանանց ջոկատն անվանակոչել է պատմությունից արյունապղծությամբ հայտնի Էրատո թագուհու (ամուսնացել է եղբոր` Տիգրան Դ-ի հետ) անունով, Աննայի ու Նիկոլի հովանավոր Արևմուտքում արյունապղծությունը մեր օրերում ընդունված է, ավելին` պաշտպանվում ու խրախուսվում է:

Ըստ մի շարք լրատվամիջոցների հրապարակումների (օրինակ` https://news.am/arm/news/722987.html?fbclid=IwAR0U63fXdv8u9CBH1L-vbFbbfLLa40iDL6gSNAJkrj4RI9GKpxtv0yPQHx4https://hayeli.am/?p=617413&l=am ) և տեսանյութերի, իրականում Աննա Հակոբյանն իր ջոկատի հետ միասին չի եղել հայ-ադրբեջանական շփման գծում, Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում է եղել։ Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ջոկատի անդամները շարքով դուրս գալիս հյուրանոցից, իսկ որոշ ժամանակ հետո նույն կերպ վերադառնում:

 

Արթուր Հովհաննիսյան