Ուկրաինայում հակամարտությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների հետևանք է. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հակամարտություն են հրահրել Ուկրաինայում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Ցավոք, ուկրաինական պատերազմի կրակը, որն առաջացել էր ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների պատճառով, դեռ վառվում է: Լարվածությունը թուլացնելու և հակամարտությունը կարգավորելու շարունակական ջանքերը արդյունք չեն տվել որոշ շահագրգիռ կողմերի գործողությունների պատճառով, որոնք հետապնդում են իրենց շահերը ճգնաժամի (Ուկրաինայում) շարունակման հարցում», – Քանաանիի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Տելեգրամ ալիքում։