Ջո Բայդենը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրավապաշտպան և հեռուստահաղորդավար Էլ Շարփթոնի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական երկրորդ ժամկետում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է NBC-ն։

Նշվում է, որ Բայդենն այս մասին ասել է սեպտեմբերին, ինչն ավելի ուշ Շարփթոնը հայտնել է իր ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներին։

Ըստ կազմակերպության աղբյուրի՝ Բայդենն ասել է. «Ես պատրաստվում եմ դա նորից անել… պատրաստվում եմ»:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, մինչ այդ, ինքը՝ Բայդենը, ձեռնպահ է մնացել իր թեկնածության առաջադրման վերաբերյալ նման հայտարարություններից՝ չնայած այն հանգամանքին, որ դրա մասին խոսում էին նրա կողմնակիցները։