Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ուղևորվել է Բաքու

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ուղևորվել է Բաքու։ Այս մասին տեղեկացրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ՝ իր թելեգրամյան ալիքում։ «Նրան դիմավորել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Հիշեցնեմ, որ երեկ և այսօր Բաքվում է նաև Իսրայելի ՊՆ ղեկավարը։ Բաքվում այցով է գտնվում նաև Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը։ Այս բոլոր այցերը վստահորեն փոխկապակցված են և ըստ իս` ունեն ընդգծված հակաիրանական բնույթ։ Այս ամենը վերլուծելու և վերահաս կտանգները, դրանց չեզոքացման ուղիները քննարկելու փոխարեն, մենք զբաղված ենք «հավաստի աղբյուրի» անհեթեթությունների քննարկմամբ»,-նշել է վերլուծաբանը։