Պեսկովը Երևանին Միութենական պետության մեջ մտնելու պարտադրման մասին հրապարակումներն անհեթեթություն է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ՌԴ-ը, իբր, փորձում է հասնել այն բանին, որ Հայաստանը մտնի ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետության մեջ։

«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։